Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Մարտի 16-ի նիստում Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 5,5%: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Հաղորդագրությունում նշվում է, որ ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 7%, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 4%։

Նախորդ 2 դեպքերում Կենտրոնական բանկը բարձրացրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ փետրվարի 2-ին՝ 0,25 %-ով և դեկտեմբերի 15-ին՝ 1 %-ով։

Մինչ նախորդ տարվա դեկտեմբեր վերջին երեք տարում Կենտրոնական բանկը մշտապես նվազեցնում էր վերաֆինասավորման տոկոսադրույքը՝ նպատակ ունենալով այդ կերպ առավել մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսությունում:

Մեկնաբանել