Համահայկական հիմնադրամը պետք է լինի կասկածներից, շահարկումներից վեր կառույց. Արմեն Սարգսյան

Այսօր՝ մարտի 16-ին, տեղի է ունեցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ 29-րդ նիստը, որն անցկացվել է հեռավար: Նիստի ընթացքում քննարկվել են Հիմնադրամի կառավարման և գործունեության հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի նախագահի աշխատակազմից։

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի նկատել է, որ հիմնադրամին նվիրաբերված գումարը կառավարությանը փոխանցելու պատճառով որոշ անհանգստություն և դժգոհություն է առաջացել հիմնադրամի գործունեության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ամեն ինչ պետք է անել, որ հիմնադրամի նկատմամբ վստահությունը «լինի բյուրեղային և որևէ ձևով վտանգված չլինի»:

««Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է լինի կասկածներից, ենթադրություններից, շահարկումներից վեր կառույց՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք և հայություն նպատակակետերով՝ թիրախներով: Ես շարունակում եմ մնալ այն տեսակետին, որ անհրաժեշտ են նոր տեսլական, գործունեության ծրագիր՝ այսօրվան և վաղվան համահունչ, որովհետև այսօր Հայաստանն ու Արցախը տարբեր են, քան ամիսներ առաջ: Այսօր աշխարհն է տարբեր, այսօր մեր հայրենակիցները, որոնք մեր նվիրատուներն են, ապրում են նոր, փոփոխվող աշխարհում, հետևաբար, մենք պետք է լինենք նաև ժամանակակից հիմնադրամ: Եվ իհարկե, պատերազմի և համավարակի հետևանքները մեզ կանգնեցրել են շատ լուրջ մարտահրավերների առջև: Հիմնադրամը, որպես համահայկական կառույց, պարտավորություն ունի լինել այդ խնդիրների լուծման առաջին գծում»,- նշել է Արմեն Սարգսյանը։

Մեկնաբանել