Մարկոս Պիզելլին` Չելսիի նշանառության տակ

Երեկ Հայաստան – Հունաստան խաղի ժամանակ, որն ավարտվել է հույների հաղթանակով՝ 0։1, ներկա են եղել նաև եվրոպական տարբեր թիմերի ներկայացուցիչներ, ովքեր հետևել են մեր հավաքականի խաղացողներին։
 
Հավաքականին մոտ կանգնած SportArmenia-ի  աղբյուրները վկայում են, որ Լոնդոնի «Չելսիի» սկաուտները հետևել են Հայաստանի հավաքականի և Կրասնոդարի «Կուբանի» ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլիի խաղին՝ տեղեկություններ հավաքելով նրա մասին։ Ըստ նույն աղբյուրի՝ «Թերեկի» գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը ներկա է գտնվել հանդիպմանը՝ դիտելու Հենրիխ Մխիթարյանի խաղը, որը ներկայում հանդես է գալիս Դոնեցկի «Շախտյորում»։