Google-ը գրանցել է .lol դոմենային տիրույթը

Google ընկերությունը դիմել է դոմենային տիրույթների բաշխում և վերահսկում կատարող ICANN ընկերությանը՝ գրանցելու մի շարք դոմենային տիրույթներ: Այս մասին ընկերությունը հայտնում է իր պաշտոնական բլոգում:

Ինչպես հաղորդում է AdAge-ը՝ վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներին, Google-ը գրանցել է ավելի քան 50 դոմենային տիրույթ, որոնցից յուրաքանչյուրի համար ICANN-ը պահանջել է 185 հազ. դոլար:

Գրանցման համար դիմած դոմենային տիրույթների թվում են .docs-ը, որը ասոցացվում է ընկերության Google Docs ծառայության հետ, և ուրիշ այլ դոմենային անուններ: Պետք է նշել, որ այդ դոմենային տիրույթների շարքում է հայտվել .lol-ը, որը, ինչպես հայտնի է, ինտերնետային LOL սլենգից է ծնունդ առել (laughing out loud, բարձր ծիծաղել):

Մեկնաբանել