«Հայպետհիդրոմետ»-ը խորհուրդ է տալիս հանգստի գնալ հուլիսի 2-րդ և օգոստոսի 1-ին կեսերին

Այս տարի ամառը լինելու է ո՛չ շատ հով, և ո՛չ շատ շոգ: Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ կանխատեսումներով` հունիսին սպասվում է նորմային մոտ ջերմաստիճանից մեկ աստիճանով բարձր։ Այս ամսին տեղումների քանակը երկրի հարավային կեսում կլինի նորմային մոտ, հյուսիսային կեսում՝ նորմայից բարձր: Շիրակում, Գեղարքունիքում, Տավուշում և Լոռիում սպասվում են փոքր-ինչ ավելի տեղումներ, քան ամսական նորման է:

Հուլիսին ամսական տեղումների քանակը նորմային մոտ կլինի՝ դրական շեղումով, ինչը նշանակում է, որ փոքր-ինչ հով կլինի, քան նորման է:

Օգոստոսին սպասվում է նորմային մոտ՝ դրական շեղումով տաք եղանակ:

Այս օրերին տեղացող անձրևները կշարունակվեն ոչ միայն հունիսի վերջին, այլև հուլիսին:

Ամռանը առավելագույն ջերմաստիճան չի կանխատեսվում, հավանաբար, կլինի 38-39 աստիճան:
Երևանում ամենաշոգ ժամանակահատվածը սպասվում է հուլիսի երկրորդ և օգոստոսի առաջին կեսերին:

Մեկնաբանել