Օբամա. Եվրոգոտին ստվեր է գցում ԱՄՆ-ի տնտեսության վրա

Նա նշել է, որ վերջին երկու տարիներին բիզնեսը ստեղծել է 2 մլն աշխատատեղ, սակայն տնտեսությունը չի կարողանում նոր աշխատատեղեր ստեղծել այնպիսի տեմպերով, ինչպիսին իրենք կցանկանային, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ-ի նախագահը կոչ է արել հանրապետականներին քվեարկել զբաղվածության խթանման միջոցառումների փաթեթի օգտին: «Հիմա քաղաքականությամբ  զբաղվելու  ժամանակը չէ, հիմա անգործության ժամանակը չէ: Ամերիկացիները իրենց առաջնորդներից ակնկալում են ծանր աշխատանք»,- հայտարարել է Օբաման: