Ասադի հեռանալը միակ ելքն է. Օլանդ

Պուտինը հերքել է այն կարծիքը, թե Ռուսաստանը առանձնահատուկ հարաբերություններ ունի Սիրիայի հետ:

Բաշար ալ Ասադի և նրա ընտանիքին ապաստարան տալու հնարավորության մասին լրագրողի հարցին Պուտինը պատասխանել է. «Ինչ վերաբերում է պարոն Ասադի հետ հանդիպմանը, ես կարող եմ ասել, որ նա ավելի հաճախ լինում է Փարիզում, քան Մոսկվայում, այնպես որ՝ նայեք այս խնդրին այդ կողմից»:

Ֆրանսուա Օլանդը նշել է, որ անձամբ ինքը ոչ մի պատասխանատվություն չի կրում: «Ինչ վերաբերում է հայր և որդի Ասադների այցելություններին, ես ոչ մի պատասխանատվություն չեմ կրում, քանի որ դա տեղի է ունեցել ուրիշ ժամանակ և ուրիշ շրջանում»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

Օլանդը նշել է, որ Սիրիայում տիրող իրավիճակը պահանջում է Ասադի հեռանալը: «Բաշար ալ Ասադի ռեժիմը անընդունելի և անտանելի է, կատարվել են այնպիսի գործողություններ, որոնք նրան վարկաբեկում են,- ասել է Օլանդը:- Այս իրավիճակի միակ հնարավոր ելքը Բաշար Ասադի հեռանալն է»:

Մեկնաբանել