Բիգ Բենը կունենա նոր անուն

Բիգ Բենի անվանափոխության առաջարկի հեղինակ Թոբիաս Էլվուդի խոսքով՝ իր առաջարկի պաշտպանությամբ հանդես են եկել այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են արտաքին գործերի նախկին նախարարներ Ջեկ Ստրոն և Մալկոլմ Ռիֆկինդը: բացի այդ՝ Համայնքների պալատի երեք կարևոր կուսակցությունների՝ պահպանողականների, լեյբորիստների և լիբերալ-դեմոկրատների առաջնորդները:

Աշտարակի անվանափոխության վերջնական որոշումը հունիսի վերջին պետք է ընդունի Համայնքների պալատի հանձնաժողովը: The Daily Mail-ի տվյալներով՝ այս հարցը դրական լուծում կստանա, քանի որ դրա օգտին հանդես է գալիս թե՛ կառավարությունը, թե՛ Բուքինհեմյան պալատը:

Մեկնաբանել