Մուբարաքին տեղափոխում են հիվանդանոց

Բժշկական հաստատությունը պատրաստ էր ընդունել 84-ամյա դատապարտյալին դեռևս մի քանի ամիս առաջ: Հատուկ նրա համար հիվանդանոցը համալրել էին վերականգնողական բժշկական սարքավորումներով, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Միևնույն ժամանակ, Կահիրեի փողոցներում սկսվել են անկարգություններ՝ կապված դատավճռի հետ. Եգիպտոսի բնակիչներից շատերի կարծիքով՝ դատավճիռը մեղմ է, Մուբարաքը արժանի է մահվան:

Մեկնաբանել