Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Քլինթոնին օրակարգ է առաջարկել

1.Պետքարտուղարը պետք է հրապարակավ հայտարարի, որ նախագահ Օբաման ի վերջո կկատարի իր խոստումը` ճանաչի Հայոց ցեղասպանությունը, նաև աջակցի դրա պաշտոնական ճանաչմանը ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից:

2.Քլինթոնը պետք է պաշտոնական այց կատարի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և խոստանա ճանաչել Ցեղասպանությունն ու հրաժարվի այն տեսակետից, որ այդ երևույթը պատմական քննարկումների թեմա է: Նա նաև պետք է հաստատի, որ ԱՄՆ-ի վարչակազմը որպես պատրվակ այլևս չի օգտագործի հայ-թուրքական տապալված արձանագրությունները` Ցեղասպանության ճանաչմամբ չզբաղվելու համար:

3.Քլինթոնը պետք է հստակ հայտարարի, որ ԱՄՆ-ն չի աջակցում վերջերս ՆԱՏՕ-ի կողմից ստորագրված հռչակագրին` համաձայն որի` Կոալիցիոն ուժերը սատարում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև վերջերս Պետդեպարտամենտի կողմից հրապարակած այն զեկույցին, որտեղ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է կազմում:

4.Նա պիտի հրապարակավ հրաժարվի Վարչակազմի կողմից արված առաջարկից, որով,19%-ով կրճատվում է տնտեսական զարգացման և ժողովրդավարության կառուցման համար Հայաստանին տրամադրվող օգնության չափը. Լեռնային Ղարաբաղին պիտի տրամադրվի Կոնգրեսի կողմից նշանակված օգնութունը:

5.ԱՄՆ-ի և ՀՀ կառավարության միջև հռչակագիր պետք է ստորագրվի, որով, 2 երկրներն էլ ավելի կխորացնեն տնտեսական հարաբերությունները` հայտարարելով երկկողմ առևտրի և ներդրումային ծրագրերի զարգացման մասին:

6.Ադրբեջան կատարվելիք այցի ընթացքում Քլինթոնը պիտի բարձրացնի Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի աննախադեպ աճի հարցը: Նա պիտի հրապարակավ հայտարարի, որ Սպիտակ տունը կհրաժարվի Բաքվին օգնություն տրամադրելու որոշումից, եթե Ադրբեջանին չհաջողվի Լեռնային Ղարաբաղի հետ առկա հակամարտությանը խաղաղ լուծում տալ:

7.ԱՄՆ-ի վարչակազմը պիտի հրաժարվի Ադրբեջանին զինամթերք վաճառելու որոշումից` ներառյալ ռազմական ուղղաթիռների դեռևս չիրականացված գործարքից:

8.Քլինթոնը պիտի այցելի Նախիջևանի Ջուլֆա քաղաքի գերեզմանատուն, որտեղ ադրբեջանացի զինվորների հայկական հազարավոր խաչքարեր են ոչնչացրել:

9.Վրաստան կատարելիք այցի ընթացքում նա պիտի հրապարակավ հայտարարի Ջավախքին` ԱՄՆ-ի աջակցության մասին:

10.Քլինթոնը պիտի այցելի Ստեփանակերտ, որով կնպաստի ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար ծրագրի իրականցմանը, և անի հնարավորը` բանակցություններում պաշտոնական Լեռնային Ղարաբաղին ներգրավելու համար:

Հիշեցնենք, որ Քլինթոնը տարածաշրջան է այցելելու հունիսի 4-7-ը: Հայաստանում նա կլինի հունիսի 4-ին:

Մեկնաբանել