Վիսենտե Դել Բոսկեն արգելեց ֆուտբոլիստներին օգտվել սոցիալական ցանցերից

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն արգելել է ֆուտբոլիստներին օգտվել սոցիալական կայքերից Եվրո 2012-ի ժամանակ: Այս մասին հայտնել է Սեսկ Ֆաբրեգասը Twitter-ի իր էջի միջոցով:

«Այսօրվանից մեզ արգելվել է օգտվել սոցիալական կայքերից: Հուսով եմ՝ հաջորդ նկարը, որը կդնեմ կայքում, կլինի գավաթը ձեռքիս: Մինչ նոր հանդիպում», – գրել է «Բարսելոնայի» կիսապաշտպանը:

Ավելի վաղ սոցիալական կայքերից օգտվելու իրավունքից զրկվել էին դանիացի ֆուտբոլիստները, իսկ անգլիացի Ռոյ Հոջսոնը խորհուրդ է տվել ֆուտբոլիստներին ավելի զգույշ լինել Facebook-ում և Twitter-ում գրառումներ կատարելիս:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել