Սաուդյան արքայադստերը չի հաջողվել փախչել

Սակայն նրան չի հաջողվել փախուստի դիմել, քանի որ հյուրանոցի անվտանգության աշխատակիցները կարողացել են նրան ճանապարհի կեսից հետ բերել: Արքայադուստրը հյուրանոց էր ժամանել անցած տարվա դեկտեմբերին և վարձել մի ամբողջ հարկ՝ քառասունից ավելի սենյակներով: «Շանգրի լա»-ում մեկ օրվա համար նա պետք է վճարեր 20 հազար եվրո, ինչը ընդհանուր կազմել էր 16 մլն եվրո: Արքայադուստրը վճարել էր միայն գումարի մի մասը, քանի որ զրկվել էր իր նախկին ամուսնու ֆինանսական աջակցությունից:

Սակայն ինչպես նշում է ֆրանսիական մամուլը, Մախա աս Սուդանին, չվճարելով հաշիվը, ռիսկի չի ենթարկվում, քանի որ նա օգտվում է դիվանագիտական իմունիտետից: