Ռուբեն Հայրապետյան. Չհամարձակվեք այլևս ինձ ուղղություններ տալ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում պատասխանելով երկրպագուների հարցերին, քննադատել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին հույների հետ անցկացրած հանդիպման (0:1) համար:
– Պարոն Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում մեր տղաների խաղը:
– Տղաները առաջին խաղակեսը խաղացել են շատ վատ, իրենց հնարավորություններից շատ ցածր: Երկրորդ խաղակեսը` նորմալ:
– Պարոն Հայրապետյան, ի՞նչ եք կարծում արդյոք դա ճիշտ է երբ եվրոմիության անդամ երկրի և ոչ անդամ երկրի խաղը դատում է եվրոպացի մրցավարը: Դա նույնն է ինչ որ Խորհրդային միության տարիներին, օրինակ Արարատի ու բրազիլական ինչ որ թիմի խաղը դատեր ռուս մրցավար, բնական է որ պաշտպանելու էր Խորհրդային միության թիմին: Միթե՞ ՈՒԵՖԱՆ չի նկատում այս ամենն ու չի ցանկանում միջոցներ ձեռնարկել, որպեսզի այսպիսի խաղերը դատեն երրորդ երկրի մրցավարներ:
– Ձեր հարցը ինձ հիշեցրեց «Վատ պարողի» մասին ասացվածքը: Մենք սիրում ենք մեր սխալները գցել ուրիշի վրա:
– Պարոն Հայրապետյան, չե՞ք գտնում, որ մենք հույներին պարտվեցինք հիմնականում 2-րդ հարկում: Չե՞ք կարծում, որ հավաքականին 1-2 բարձրահասակ պաշտպան է անհրաժեշտ, օրինակ Նիկոլաս Դեմսկլոսը, ով Անթալիայում փորձարկվել է:
– Չէ, ես կարծում եմ` պարտվել ենք երրորդ հարկում: Իսկ Ձեր նշած ֆուտբոլիստին, Դուք ստեղծեք Ձեր համար առանձին հավաքական և հրավիրեք նրան այնտեղ:
– Պարոն Հայրապետյան, Հունաստանի հետ խաղում ևս 1 անգամ երևաց Ռոման Բերեզովսկու բարձր կարգը և նրա առաջատար լինելը: Չե՞ք կարծում, որ ավագի թևկապը հենց նրան է պետք հանձնել. այդպես մեր հավաքականի պաշտպաններն ավելի վստահ կգործեն, և Վարդան Մինասյանը չի՞ ցանկանում երիտասարդ պաշտպան փորձարկել Սարգիս Հովսեփյանի դիրքում:
– Չհամարձակվեք այլևս ինձ ուղղություններ տալ` թե ինչ պետք է անել և ով խաղա, ով` ոչ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել