ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կայացած Գործադիր մարմնի, ինչպես նաև դրան հաջորդած կուսակցության Խորհրդի նիստի ժամանակ քննարկելով ՀՀ վարչապետի թեկնածուի հարցը՝ ՀՀԿ առաջնորդ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջադրել է Տիգրան Սարգսյանի թեկնածությունը, ինչը միաձայն ընդունվել է։
Վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակումը իր համար սպասելի է եղել: Այս մասին այսօր հայտարարեց Տիգրան Սարգսյանը:
Ինչ վերաբերում է ապագա կառավարության կազմին, ապա Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ տասնօրյա ժամկետում կառավարության կազմը կներկայացվի:
ՀՀ Սահմանադրության համաձայն՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը կառավարությունը հայտարարում է իր հրաժարականի մասին: Դրանից հետո տասը օրվա ընթացքում պետք է նշանակվի նոր վարչապետ, իսկ այնուհետև 20 օրվա ընթացքում պետք է ձևավորվի նոր կառավարություն:
Տիգրան Սարգսյանը նշեց, որ նոր կառավարության՝ ԱԺ-ին ներկայացվելիք ծրագրի հիմքում ՀՀԿ նախընտրական ծրագրի հիմնադրույթներն են:
Վարչապետը ափոսոսանք հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցում կոալիցիոն նոր կառավարությանը: