Մարկոս Պիզելլին` Կուբանի լավագույն ֆուտբոլիստ

Կրասնոդարի «Կուբանի» պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում ակումբի՝ մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին:
Հարցմանը մասնակցել է 1803 օգտատեր, որոնց 41,9 տոկոսն իրենց ձայնը տվել են Մարկոսին: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Կուբանի» լավագույն ռմբարկու Լասինա Տրաորեն (26,3%), իսկ երրորդ տեղը՝ դարպասապահ Ալեքսանդր Բելենովը (14,1%):
Հիշեցնենք, որ Մարկոս Պիզելին ճանաչվել էր նաև «Կուբանի»՝ ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել