Բարսելոնան միշտ կմնա իմ սրտում. Գվարդիոլա

Իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու պատճառների մասին:
«Գիտեք՝ Չեմպիոնների լիգայի և Պրիմերայի վերջին խաղերում այնպիսի հաճույք չէի ստանում «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում, ինչպես նախկինում էր: Այսպիսի ակումբ մարզելը հեշտ գործ չէ: Դա պահանջում է էներգիայի մեծ ծախս, որը, ի վերջո, ավարտվեց: «Բարսելոնայում» այսքան ժամանակ անցկացնելուց հետո անհրաժեշտ էր հանգիստ: Չգիտեմ, թե ապագայում ինչ կլինի: Գուցե և մի օր վերադառնամ: Ամեն դեպքում, «Բարսելոնան» միշտ կմնա իմ սրտում», – Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Canal 2-ը: