Տիգրան Սարգսյանը նորից կղեկավարի կառավարությունը

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Տիգրան Սարգսյանը նշանակվել է վարչապետ: Տիգրան Սարգսյանը Հայաստանի կառավարությունը ղեկավարում է 2008 թվականից:

Այսօր կայացած Հայաստանի հանրապետական կուսակցության գերագույն մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտարարել է, որ կառավարության մյուս անդամների անունները հայտնի չեն և հայտնի է միայն, որ կշարունակեն պաշտոնավարել արտաքին գործերի, պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարները:

Մեկնաբանել