Աշխարհի առաջնություն. Լիլիթ Մկրտչյանը նահանջեց 17-րդ հորիզոնական

Վրացական Բաթումիում շարունակվում է արագ շախմատի կանանց աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը:

8-րդ տուրում Էլինան սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց վրացուհի Ինգա Չախալաշվիլիին և վաստակած 3.5 միավորով բարձրացավ 34-րդ հորիզոնական:

Լիլիթ Մկրտչյանը հաղթանակի դեպքում ընդհուպ կմոտենար առաջատարներին, սակայն սևերով պարտություն կրեց չինուհի Քի Գիոյից և 4.5 միավորով նահանջեց 17-րդ հորիզոնական:

Մրցաշարային աղյուսակը վաստակած 6.5-ական միավորով գլխավորում են ուկրաինուհի Կատերինա Լահնոն և բուլղարուհի Անտուանետա Ստեֆանովան:

Լուսանկարն՝ Azatutyun.am-ի։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել