Եգիպտոսը կրկին Թահրիրի հրապարակում է

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Թահրիրի հրապարակը կրկին զանգվածային ցույցերի հավաքատեղի է դարձել: Այս անգամ եգիպտացիները բողոքում են դատարանի՝ երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ նախօրեին կայացրած վճռի դեմ, որով վերջինս դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցուցարարները պահանջում են, որ Մուբարաքը մահապատժի ենթարկվի:

Ինչպես հաղորդում է BBC-ն, չնայած Մուբարաքը և Եգիպտոսի ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ Ադլին դատապարտվել են ցմահ ազատազրկման անցյալ տարի զանգվածային ցույցերի ընթացքում ցուցարարների սպանություններին մասնակցություն ունենալու համար, սակայն դատարանի կողմից անվտանգության ծառայությունների կարևորագույն պաշտոնյաների արդարացումը հարուցել է զանգվածների զայրույթը:

Զանգվածային ցույցեր են եղել նաև Եգիպտոսի մյուս խոշոր քաղաքներում՝ Ալեքսանդրիայում, Սուեզում, Էլ Մանսուրում:

Փաստորեն դատավճիռը, որ փոխանակ վերջ դներ երկրում երկպառակություններին ու հուզումներին, կրակի վրա յուղ է լցրել:

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի 30-ամյա իշխանության տապալումն սկսվեց Թահրիրի հրապարակի զանգվածային ցույցերից հետո:

Մեկնաբանել