Բուլղարիայում ավարտվեց Ալբենա օփեն մրցաշարը, որին մասնակցում էին մի շարք հայ շախմատիստներ: Վերջին տուրում Հայաստանի 3-րդ ուժեղագույն շախմատիստ օլիմպիական կրկնակի չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը պարտության մատնեց թուրք Դրագան Սոլաքին և վաստակած 7 միավորով հռչակվեց մրցաշարի չեմպիոն:
Հայաստանի գործող չեմպիոն Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց բուլղարացի Իվան Չեպարինովի հետ և կրկին 7 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը, Տիգրանին լրացուցիչ ցուցանիշներով գերազանցեց հենց Չեպարինովը, ով նույն ցուցանիշներով զիջեց Վլադիմիր Հակոբյանին: 7-ական միավոր վաստակեցին նաև Կարեն Գրիգորյանն ու Թամիր Նաբաթին (Իսրայել):
1.Վլադիմիր Հակոբյան` 7 մ.
2.Իվան Չեպարինով` 7 մ.
3.Տիգրան Պետրոսյան` 7 մ.
4.Թամուր Նաբաթի` 7 մ.
5.Կարեն Գրիգորյան` 7 մ.
11.Հրանտ Մելքումյան` 6 մ.
35.Ավետիք Գրիգորյան` 5 մ.
42.Նելլի Աղինյան` 5 մ.
47.Վահե բաղդասարյան` 5 մ.
Մարզական գործընկեր` SportArmenia.com