Արազ Օզբիլիս. Միանշանակ կարող ենք հաղթել Ղազախստանին

Այսօր Հոլանդիայից Երևան է ժամանել Ամստերդամի «Այաքսի» և Հայաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ում տասնյակ երկրպագուներ էին դիմավորում «Զվարթնոց» օդանավակայանում: Արազը ճեպազրույց է ունեցավ SportArmenia-ի հետ:

-Արազ, Ինչպե՞ս ես:

-Լավ, շնորհակալություն:

-Ե՞րբ կկարողանաս կրկին մարզվել:

-Շուտով

-Ի՞նչ են ասում բժիշկները:

-Ապաքինմանս գործընթացը նորմալ է ընթանում, բժիշկները վստահեցնում են, որ շուտով շարք կվերադառնամ:

-Հայաստան – Հունաստան հանդիպումը դիտե՞լ ես:

-Այո, իհարկե:

-Ի՞նչ կարծիքի ես:

-Ամենալավ հանդիպումը չանցկացրինք: Կարող էինք շատ ավելի լավ արդյունքի հասնել:

-Ղազախստանի հետ հանդիպմանը ներկա՞ ես լինելու:

-Այո:

-Ինչպե՞ս ես գնահատում մեր թիմի հնարավորությունները:

-Շատ բարձր, միանշանակ կարող ենք հաղթել և միայն հաղթանակի համար պետք է խաղան տղաները:

Մեկնաբանել