Շվեդիայի հավաքականի հետ մեդալ նվաճելը կլինի կարիերայիս գագաթնակետը. Իբրահիմովիչ

Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտնել է, որ մամուլը շատ է անհանգստացնում իրենց հավաքականին:

«Ամեն օր մեր մասին հոդվածներ են հայտնվում, իսկ լրագրողները ինչ-որ բան գրելու համար հերթ են կանգնում ամեն հնարավոր թեմայով հարցազրույց վերցնելու համար: Մենք արդեն հոգնել ենք այդ ամենից: Հավաքականը անցնում է Եվրո-2012-ին պատրաստվելու վերջին փուլը, և մենք պետք է հանգստանանք:

Այսպիսով, ես Եվրո-2012 եմ գնում լուրջ մտադրություններով. ազգային հավաքականի կազմում մեդալով պարգևատրվելը կարիերայիս կարևորագույն նվաճումը կլինի», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Մարզական գործընկեր` SportArmenia.com