Պորտուգալիան կստանա միջազգային ֆինանսական աջակցության չորրորդ տրանշը․ գումարի չափը՝ €4 մլրդ

Այսպիսի հայտարություն է արել Պորտուգալիայի ֆինանսների նախարար Վիտոր Գասպարը, հաղորդում է El Mundo իսպանական պարբերականը։

Նրա խոսքով՝ իրականացվել են 2011թ. մայիսին ստորագրված փոխըմբռնման հուշագրի բոլոր պայմանները։ Մասնավորապես՝ հաջող կերպով անցկացվել են մի շարք բարեփոխումներ, այդ թվում՝ աշխատանքի ոլորտոմ։ Ըստ նախարարի հաջողություններ են արձանագրվել նաև արտաքին տնտեսական ոլորտում՝ հիմնականում պայմանավորված արտահանման ծավալների մեծացմամբ։

Նշենք, որ սա Պորտուգալիային տամադրվող ֆինանսական աջակցության արդեն չորրորդ տրանշն է։ Ֆինանսական աջակցության ընդհանուր ծավալը $78 մլրդ է, որից ԵՄ մասնաբաժինը 52 մլրդ է, իսկ մնացած 26 մլրդ տրամդրում է ԱՄՀ-ն։ Վերջինս չորրորդ տրանշի համար գումարը հատկացրել էր դեռ ապրիլին։

Գասպարը հույս  է հայտնել նաև, որ Լիսաբոնին կհաջողվի  մինչև 2013թ. բյուջեի պակասուրդը հասցնել սահմանված առավելագույն ցուցանիշին՝ ՀՆԱ-ի 3%։ Այս տարվա համար առավելգույն մակարդակ է սահմանվել 4,5%, 2010թ. պակասուրդը կազմել  է 9,8։

Փորձագետների կանխատեսմամբ՝ այս տարի Պորտուգալիայի ՀՆԱ-ն կնվազի ավելի  քան 3%-ով, և հաջորդ տարի կարձանգրի 0,2%- աճ։

Տրանշների շնորհիվ Լիսաբոնին հաջողվել է խուսափել պետպարտատոմաերի զանգվածային թողարկումից, ինչը ներկայում հարկադրված է իրականացնել Իսպանիան։

Նշենք, որ Պորտուգալիան այսօր €6,65 մլրդ  է հատկացրել երկրի մի շարք խոշոր բանկերի, մասնավորապես՝ պետական  CGD-ին և մասնավոր  BCP-ին ու BPI-ին, հաղորդում է AFP-ն։ Դրա շնորհիվ բանկերը կկարողանան ապահովել եվրոպական բանկային կարգավորիչի կողմից սահմանած կապիտալի բավարվածության մակարդակը։