Շինարարները կխոչընդոտեն Եվրո 2012-ի բացման արարողությունը

Հունիսի 8-ին Եվրո 2012-ի բացման արարողությունը վտանգված էլ։ Ինչպես հաղորդում է լեհական Rzeczpospolita թերթը, Վարշավայի «Ազգային» մարզադաշտի շինարարները պատրաստվում են արգելափակել դրա մուտքը հենց բացման արարողության օրը։ Ակցիային կմասնակցեն մոտ 40 շինարարական խմբեր, որոնց ժամանակին չի վճարվել կատարված աշխատանքի համար։ Եթե իշխանությունները գրավոր երաշխիքներ չտան, որ այդ գումարներն առաջիկայում կփոխանցվեն, ապա շինարարները պատրաստվում են հազարավոր մեքենաներով և շինտեխնիակայով փակել մարզադաշտ տանող բոլոր ճանապարհները։

Որոշ տվյալներով՝ այդ պարտքը կազմում է մոտ 10 միլիոն զլոտի կամ 2 միլիոն եվրո։ Շինարարներն ասում են, որ իրենց պարտք են նշված գումարից առնվազն 10 անգամ ավել։

Մարզական գործընկեր` SportArmenia.com