Microsoft-ը ներկայացրել է Xbox SmartGlass նոր ծառայությունը

Microsoft ընկերությունը Լոս Անջելեսում կայացած E3 տեխնոլոգիական ցուցահանդես ժամանակ ներկայացրել է Xbox SmartGlass նոր ծառայությունը: Այս մասին հաղորդում է Engadget-ը:

Ծառայությունը հնարավորություն է տալիս կառավարել Xbox 360 խաղային սարքը սմարթֆոնների, համակարգիչների և այլ սարքերի միջոցով: Վերջինս կատարելու է մի քանի ֆունկցիա: Նախ այն օգտագործվելու է սարքերի միջև տվյալների սինխրոնիզացման համար: Օրինակ՝ կարելի է սկսել դիտել ֆիլմ պլանշետով,շարունակությունը՝ հեռուստացույցով:

Բացի դրանի պլանշետը կամ սմարթֆոնը կարող են խաղալ «երկրորդ էկրանի» դեր, այսինքն մի էկրանին կարող է պատկերվել հավելյալ տեղեկություններ ֆիլմի կամ խաղի մասին: Հաջորդ ֆունկցիան թույլ կտա օգտագործողներին կառավարել Xbox-ի հետ աշխատող Internet Explorer բրաուզերը:

Հայտնի է, որ Xbox SmartGlass-ն աշխատելու է Windows 8 պլանշետների և համակարգիչների հետ, Windows Phone սմարթֆոնների, iOS սարքերի՝ iPod –ների, iPad –ների և iPhone-ների հետ:

Xbox SmartGlass-ի առաջին տարբերակը հասանելի կլինի 2012թ. վերջում:

Մեկնաբանել