Ռոնալդինյոն տեղափոխվեց Ատլետիկո Մինեյրո

Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոնալդինյոն բրազիլական «Ատլետիկո Մինեյրո» ակումբի հետ պայմանագիր է ստորագրել։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Գործարքի մանրամասները չեն հրապարակվում, սակայն 32-ամյա ֆուտբոլիստը նոր թիմում արդեն անց է կացրել իր առաջին մարզումը։ Նշենք, որ վերջերս տեղեկություններ էին տարածվել, որ Ռոնալդինյոյի ծառայություններով է հետաքրքրվում նաև «Ռիվեր Փլեյտը»:
Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն «Ֆլամենգոյից» հեռացավ դատարանի հատուկ որոշմամբ. ակումբը չէր վճարել ֆուտբոլիստի 3 ամսվա աշխատավարձը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել