Հունաստանի՝ եվրոգոտին լքելու հավանականությունը՝ 33%․ Standard&Poor’s

Ըստ գործակալության՝ Հունաստանը եվրոյից կհրաժարվի այն դեպքում, եթե երկրի կառավարությունը հրաժարվի բյուջետային խնայողության ոչ սովորական միջոցառումներից, որոնց իրագործումը պահանջում են միջազգային դոնորները՝ հակառակ դեպքում սպառանալով դադարեցնել արտաքին ֆինանսական աջակցությունը։ S&P-ն՝ մյուս կողմից նշում է, որ Հունաստանի՝ եվոոգոտին լքելը «դոմինոյի էֆեկտ» չի հրահարի խնդրահարույց այլ երկրների շրջանում՝ չնայած որոշ ներդրողների մտավախություններին։ Ըստ S&P-ի՝ Եվրոպան կաջակցի պարտքային ճգնաժամի մեջ գնտվող երկրին՝ մեծացնելով ֆինանսական աջակցությունը և թույլ չտալով եվրոյից հրաժարումը։ Հիշեցնենք, որ հունսի 17-ին Հունաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կձևավորվի նոր կառավարություն, ինչը չէր հաջողվել մայիսի 6-ի ընտրություններից հետո։ Մի շարք կանխատեսումների համաձայն՝ ընտրություններում ձախերի հաղթանակի դեպքում Աթենքը կհրաժարվի խիստ խնայողության միջոցառումներից, մինչդեռ աջերի հաղթանակի դեպքում ակնկալվում է ծախսերի զգալի կրճատում։

Մեկնաբանել