Egan-Jones-ը իջեցրել է Մեծ Բրիտանիայի վարկանիշը

Գործակալության փորձագետների մտավախություննները կապված են բրիտանական բանկերի հաշվեկշիռների հետ։ Ավելին՝ նրանց կարծիքով բանկերին անգամ ֆինանսական աջակցություն անհրաժեշտ կլինի։

Ըստ գործակալության՝ Մեծ Բրիտանիայի բանկային համակարգին անհարժեշտ կլինի պետության աջակցությունը, եթե բանակային ակտիվների որակը շարունակի անկում ապրել, և ժամկետանց վճարումների մակարդակը բարձրանա։ Գործակալության կանխատեսմամբ՝ բրիտանական բանկերի փրկության համար անհրաժեշտ կլինի մի քանի տասնյակ միլիարդ ֆունտ ստեռլինգ։ Այսպես՝ երկրի հինգ ամենախոշոր բանկերը միասին տնօրինում են ՀՆԱ-ի 447%-ի չափով ակտիվներ, մինչդեռ, օրինակ, Գերմանիայի բանկային ոլորտի հինգ հսկաների այս ցուցանիշը ՀՆԱ-ի 125% է։

Egan-Jones-ի կանխատեսման համաձայն՝ միաժամանակ աճում է պետպարտք- ՀՆԱ հարաբերակցությունը, և այս տարի պետպարտքը կկազմի ՀՆԱ-ի 103,9%, հաջորդ տարի՝ 110,1%, և 2014թ․՝ 116,3%։ Մյուս կողմից՝ ՀՆԱ-ն կկրճատվի․ 2011թ․ և այս տարվա ցուցանիշների համաձյան՝ այն կկրճատվի 1,5%-ով։

Նշենք, որ գործակալությունը առաջին անգամ չէ, որ վերանայում է պետական թողարկողի հուսալիության վարկանիշը։ Անցած շաբաթ Egan-Jones-ը իջեցրել է Իտալիայի և Իսպանիայի վարկունակության վարկանիշը, քանի որ բանկերի վերակապիտալիզացիայի համար այս երկրների կառավարությունները, ըստ գործակալության, հարկարդված կլինեն հսկայական գումարներ ծախսել։

Մեկնաբանել