Վաշինգտոնը Սիրիային մարդասիրական օգնության համար $12,8 մլն է տրամադրել

ԱՄՆ-ի իշխանությունները Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու համար լրացուցիչ $12,8 մլն են հատկացրել։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ-ի Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոները, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։ Ըստ Թոների՝ գումարը կհատկացվի Սիրիայում բռնությունների հետևանքով տուժող մարդկանց աջակցելու համար։ Այսպիսով Վաշինգտոնի՝ Սիրիային տրամադրած մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը, ըստ Պետդեպի, կկազմի $52 մլն։

Մեկնաբանել