Տիրան Խաչատրյանի ազատման գործընթացում իրավական կազուս կա, պնդում է պաշտպանը

Հայաստանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի՝ գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատման գործընթացում առաջացել է իրավական կազուս, հայտարարում է վարչական դատարանում Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ Վարուժան Ավետիքյանը։ Մարտի 17-ին փաստաբանական խումբը նոր փաստաթղթեր մուտք արեց դատարան։ Փետրվարի 24-ին նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի առաջարկությամբ պաշտոնից ազատեց Խաչատրյանին։ Վերջինս մարտի 3-ին հայց ներկայացրեց դատարան՝ անվավեր ճանաչելու նախագահի հրամանագիրը։

Մեկնաբանել