Արգելվել են ժամկետային զինծառայողների արձակուրդները և տեսակցությունները

«COVID-19»-ի հիվանդացության աճով պայմանավորված Հայաստանի զինված ուժերում արձակուրդների սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։

Պաշտպանական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ զինված ուժերում իրականացվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ։

«Ղեկավարվելով Կառավարության որոշման պահանջներով՝ արգելվել են ժամկետային պարտադիր զինծառայողների տեսակցությունները, արձակումները և արձակուրդները՝ բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված դեպքերում (ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքեր): Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ համաճարակային իրավիճակով պայմանավորված սահմանափակումներին»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել