Հաստատվել է կորոնավիրուսի 1 024 նոր դեպք, առողջացել է 273 մարդ

Հայաստանում մարտի 17-ին կատարվել է 4 687 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 024 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 21,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 273 մարդ։ Գրանցվել է մահվան 19 դեպք։

Մարտի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 181 165 դեպք, որոնցից 167 186-ն` առողջացած, 3 301-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9 830 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 788 953 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 69-րդ տեղը՝ 181 165 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 276 067 դեպքով, Ադրբեջանը 55-րդ տեղում է՝ 242 491 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 2 930 554 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 771 115 դեպքով:

Մեկնաբանել