ԱԱԾ-ն ցանկանում է կանոնակարգել տեսալուսանկարահանումը սահմանին

Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է կանոնակարգել սահմանամերձ հատվածներում տեսալուսանկարահանումը։ Համապատասխան նախագիծը կառավարության մարտի 18-ի նիստի օրակարգում է։

«Սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները տեսալուսանկարահանողական սարքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, ինչն իր հերթին վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս։ Բացի այդ, տեսալուսանկարահանումը կարող է խիստ բացասական անդրադառնալ ՀՀ պետական սահմանի պահպանմանը, որի կապակցությամբ նպատակահարմար է սահմանային շերտում կիրառել սահմանափակում»,- նշված է օրենսդրական նախաձեռնության հիմնավորումներում։

Օրենքով նկարահանում իրականացնողները պետք է համապատասխան թույլտվություն ստանան Ազգային անվտանգության ծառայության կողմից, իսկ նշված կարգավորումը խախտելու դեպքում քաղաքացիները կարող են տուգանվել։

Մեկնաբանել