Ղրիմի պաշտոնական պատվիրակությունը կայցելի Հայաստան. Ղրիմի փոխվարչապետ

Ղրիմի պաշտոնական պատվիրակությունը կայցելի Հայաստան: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցիչ, հանրապետության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը։

«Խոսքը տնտեսական, գործարար, զբոսաշրջային ու մշակութային ներուժի ներկայացման մասին է», – ասել է Մուրադովը:

Նա նշել է, որ «Հայաստանում նախատեսվում է անցկացնել Ղրիմի Հանրապետության օրեր, որոնք նվիրված կլինեն Ռուսաստանի հետ թերակղզու վերամիավորման 7-րդ տարեդարձին»․ «Ղրիմի պաշտոնական պատվիրակության այցը նախատեսված է ապրիլի առաջին կեսին, սակայն այն պայմանով, որ Հայաստանում ընդունելի ու կայուն քաղաքական իրավիճակը պահպանվի», – հայտնել է Գեորգի Մուրադովը։

Գեորգի Մուրադովը հարցազրույցում խոսել է Թուրքիայի մասին։ Նա «անթույլատրելի» է համարել Թուրքիայի դիրքորոշումը՝ թերակղզու ռուսական կարգավիճակը չճանաչելու վերաբերյալ:

Թուրքիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն ճանաչում «Ղրիմի բռնակցումը» և աջակցում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։

Մեկնաբանել