Արմեն Մարտիրոսյանը նշանակվել է Լիտվայում Հայաստանի դեսպան

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Տիգրան Մկրտչյանը հետ է կանչվել Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արմեն Մարտիրոսյանը։

Մինչ այս՝ 2015-2021թթ․ ընթացքում Արմեն Մարտիրոսյանը զբաղեցրել է Հնդկաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը։ Նրա փոխարեն Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Յուրի Բաբախանյանը։

Մեկնաբանել