«Ես կարող եմ պաշտոն զիջել, բայց չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը»

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մարտի 18-ին մեկնարկել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը։ Ելույթ ունենալով դատարանի բակում՝ Սարգսյանը իր դեմ հետապնդումը որակեց «ապօրինություն, որը հակաղարաբաղյան շղթայի մի մասն է»։ «Մենք շարունակելու ենք մեր պայքարը, և հիմա ուզում եմ շեշտել հետևյալը՝ մեր ուղերձները, զգուշացումները հանրային լայն արձագանք չունեցան, պահանջվեց արյունալի պատերազմ, որ ժողովրդի աչքերը բացվեին»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ հերթական անգամ հայտարարելով․ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։

Մեկնաբանել