Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

«ՀՀ վարչապետն իր գործընկերոջը վերստին շնորհավորել է վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այդ պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում:

Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել՝ շարունակել բարձր մակարդակի շփումները երկու երկրների միջև հարաբերությունների հարուստ օրակարգի բոլոր հարցերով առաջ շարժվելու և համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել