Հաստատվել է կորոնավիրուսի 891 նոր դեպք, առողջացել է 332 մարդ

կորոնավիրուս հայաստանում

Հայաստանում մարտի 18-ին կատարվել է 4 725 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 891 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 18,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 332 մարդ։ Գրանցվել է մահվան 19 դեպք։

Մարտի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 182 056 դեպք, որոնցից 167 518-ն` առողջացած, 3 320-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 367 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 793 678 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 69-րդ տեղը՝ 182 056 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 276 436 դեպքով, Ադրբեջանը 55-րդ տեղում է՝ 243 424 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 2 950 603 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 778 645 դեպքով: