Քրդական համայնքի ակցիան Երևանում՝ ի աջակցություն Օջալանի

Հայաստանի քրդական համայնքը բողոքի ցույց է կազմակերպել Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի առջև։ Քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը 22 տարուց ավելի է՝ անազատության մեջ է Թուրքիայում, ըստ տարածված տեղեկությունների, ունի առողջական խնդիրներ։ Օջալանի փաստաբաններին և հարազատներին թույլ չեն տալիս տեսակցել նրան։ Քրդական համայնքը հրավիրում է միջազգային կազմակերպությունների ուշադրությունը։