ԱԳՆ-ն Ղրիմից պաշտոնական պատվիրակության՝ ՀՀ այցելության մասին տեղեկություն չունի

Հայաստանի արտգործնախարարությունը Ղրիմից պաշտոնական պատվիրակությամբ ՀՀ այցելության մասին տեղեկություններ չունի։ ՍիվիլՆեթին այդ մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Ռուսաստանի նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցիչ, հանրապետության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ասել է, որ Ղրիմի պաշտոնական պատվիրակությունը կայցելի Հայաստան։

Նա նշել է, որ «Հայաստանում նախատեսվում է անցկացնել Ղրիմի Հանրապետության օրեր, որոնք նվիրված կլինեն Ռուսաստանի հետ թերակղզու վերամիավորման 7-րդ տարեդարձին»․ «Ղրիմի պաշտոնական պատվիրակության այցը նախատեսված է ապրիլի առաջին կեսին, սակայն այն պայմանով, որ Հայաստանում ընդունելի ու կայուն քաղաքական իրավիճակը պահպանվի»։

Մեկնաբանել