«Հայրենիքի փրկության շարժման» անդամ երկու կուսակցությունները՝ Հանրապետականն ու Հայ հեղափոխական դաշնակցությունը, հույս ունեն, որ մինչև հունիսի 20-ը «բեկում կլինի»: «Դեռ շատ ջրեր կհոսեն»,- ասում են ընդդիմադիրները։ Նրանք շարունակելու են պայքարը, քանի որ վստահ են, որ «այս իշխանությունը հոգեվարքի մեջ է ու վերջին ճիգերն է գործադրում»։
Մինչև հունիսի 20-ը «դեռ շատ ջրեր կհոսեն», կարծում են Հանրապետականն ու Դաշնակցությունը
-
Երբ դպրոցում հերթը հասավ Հայ ժողովրդի պատմություն առարկայի
Երբ դպրոցում հերթը հասավ Հայ ժողովրդի պատմություն առարկայի (մեր ժամանակ դա այդպես էր կոչվում) ամենաողբերգական մասին, օրվա ուրախությամբ ապրող 70-80-ականների սերունդ իմ դասարանցիները մեկ էլ հանկարծ սկսեցին անուններ տալ՝ Մուշից են պապս ու տատս, մերոնք սասունցի են։ Հերոսական բաներ էին պատմում, ողբերգական բաներ։ Ես պատմություն իրենցից լավ գիտեի, բայց չէի պատկերացնում, որ իրենք իրադարձություններին անմասն չեն։ Ու անհարմար էի զգում, որ իմ ընտանիքից պատմելու բան չկա։ Նույնիսկ նախանձում էի՝ հերոսականությունը գերակա շահ ճանաչելու տարիքն էր։ Մերոնք ոչ մի տեղից չէին բռնագաղթել, չէին սպանվել, որբանոցներում չէին մեծացել։ Ինչ-որ հարթ պատմություն էր ստացվում իմ պատմությունը։ Ու ես նոր էի սկսել Սարոյան կարդալ, […]
-
Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ․ «Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս, վերստին աղոթքով և խոնարհումով հիշատակում ենք Հայոց Ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, ովքեր ամուր պահելով իրենց հավատքը, սերն ու նվիրումը առ ազգն ու հայրենին՝ մարտիրոսության պսակն ընդունեցին։ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը նշում ենք մի շրջանում, երբ մեր ժողովուրդը գտնվում է գոյաբանական նոր սպառնալիքների և անվտանգային լրջագույն հիմնախնդիրների հանդիման: Հայրենի Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից և Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում։ Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի, […]
-
Մեծ եղեռնի ընկալումը պետք է հարաբերենք Հայաստանի կենսական շահերի հետ․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի 1.5 միլիոն զոհերի հիշատակը, ովքեր 1915 թվականից Օսմանյան կայսրությունում սրի քաշվեցին հայ լինելու համար: Այս մասշտաբային ողբերգությունը տեղի ունեցավ առաջին աշխարհամարտի տարիներին, և պետականություն չունեցող, պետականությունը հարյուրամյակներ առաջ կորցրած, պետականության ավանդույթն, ըստ էության, մոռացած հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից: Մեծ եղեռնը համազգային ողբերգություն և հոգեցնցում դարձավ մեզ համար, և առանց չափազանցության […]
-
Թվում էր՝ պաստառի մարդը ամեն ինչ վերահսկում է ու երբեք
Արամ Թադևոսյան Ռուս խաղաղապահները լքում են Լեռնային Ղարաբաղը․․․ քանի դեռ ապրում էինք այնտեղ, մեզնից շատերը կանխատեսում էին, որ դա շատ հավանական սցենար է, բայց ոչ ոքի մտքով չէր անցնում, որ դա տեղի կունենա մեզնից հետո։ Բացառիկ դեպք է, որ խաղաղապահ առաքելությունը կորցնում է իր նպատակը այդքան գերադրական աստիճանով․ Արցախում հիմա կատարյալ խաղաղություն է։ Մեր վերլուծաբանները շատ են սիրում խոսել այլ պետությունների շահերից, բայց հիմնվելով օբյեկտիվ ու տրամաբանական փորձառության վրա, հաշվի չեն առնում ընթացիկ իրողությունները։ Անգամ Արցախի էթնիկ զտումից հետո ոմանք պնդում էին, թե ի դեմս այնտեղ մնացած խաղաղապահների՝ Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանի վրա ազդելու լծակ ունենալ, և դա կարելի է […]
-
Ակնկալում եմ՝ ադրբեջանցիները կլինեն ազնիվ և դուրս կգան ՀՀ տարածքից.
«Ակնկալում եմ, որ ադրբեջանցիներն իրենց կպահեն ազնիվ, անկեղծ և ոչ միայն մեզ, այլ ողջ աշխարհին կապացուցեն, որ պատրաստ են պատշաճ համագործակցության և հետ կքաշեն իրենց զորքերն այդ տարածքներից»․ նշում է ՀՀ ԱԺ պատգամավոր, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանը:
-
Հայաստանի կողմից Նախիջևանի հետ կապի արգելափակումը «հիասթափեցնող է», ասում է
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրմանը մոտ են, քան երբևէ։ Այդ մասին ապրիլի 23-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի կազմակերպած միջոցառմանը։ «Այժմ մենք ունենք ընդհանուր ընկալում, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայմանագիրը։ Այժմ պետք է աշխատենք դետալների վրա, ինչը ժամանակ է պահանջում»,- ասել է նա։ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը մշտապես բարձրացրել է չորս գյուղերի թեման և այն մոռացության չի մատնել․ «Էքսկլավների հարցն ուրիշ է, այն ավելի բարդ է, քանի որ դրանք շրջապատված են այլ երկրի կողմից։ Դրա համար էլ այդ հարցը դելիմիտացիայի գործընթացի շրջանակում պետք է լուծվի»։ Ադրբեջանի նախագահն իր խոսքում նաև հղում է […]