Հաստատվել է կորոնավիրուսի 506 նոր դեպք, առողջացել է 432 մարդ

Հայաստանում մարտի 21-ին կատարվել է 3 753 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 506 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 13,4 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 432 մարդ։ Գրանցվել է մահվան 12 դեպք։

Մարտի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 184 219 դեպք, որոնցից 168 721-ն` առողջացած, 3 360-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 278 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 808 355 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 70-րդ տեղը՝ 184 219 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 277 480 դեպքով, Ադրբեջանը 54-րդ տեղում է՝ 246 304 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 3 013 122 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 801 065 դեպքով: