Խիստ ձնաբքի պայմաններում կորել է կապը երկու զինծառայողի հետ

Երկու զինծառայողի հետ կապը կորել է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից։

«Մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ Երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ»,- տեղեկացնում է նախարարությունը։

ArmLur.am կայքի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Ջերմուկի զորամասերից մեկում: