Կյանքը պատերազմից ու վիրավորումից հետո․ Արսեն Հովակիմյանի պատմությունը

Ապրիլյան պատերազմի մասնակից Արսեն Հովակիմյանը վիրավորվել է մարտական հերթապահություն իրականցնելիս՝ զորացրվելուց չորս ամիս առաջ։ Լուրջ վնասվածքներ ստանալուց հետո յոթ ամիս անց է կացրել Մուրացանի զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժնում, ապա անցել վերականգնողական բուժման։

Այսօր Արսենը վստահ է՝ սահմանափակումները ֆիզիկապես չեն լինում ու նույնիսկ վերականգնման ընթացքը կարելի է օգտագործել սեփական կյանքն ավելի լավը դարձնելու համար։