Նոր Ընտրական օրենսգիրքը կարող է ընդունվել նաև առանց լայն կոնսենսուսի

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում խոսում է նոր Ընտրական օրենսգրքի առավելությունների մասին։ Այվազյանի համար անհասկանալի է, թե ինչու է Լուսավոր Հայաստանը դեմ նոր Ընտրական օրենսգրքին, երբ վերջիններս ևս մասնակցել են դրա մշակման քննարկումներին։ Ըստ նրա՝ նոր օրենսգրքի ընդունման հարցում կոնսենսուսը քաղաքական ուժերի միջև չպետք է բացարձականացվի, օրենսգիրքը կարող է ընդունվել նաև առանց լայն կոնսենսուսի, քանի որ դա եղել է իշխող ուժի խոստումն ու ծրագրի մասը։