Հաստատվել է կորոնավիրուսի 801 նոր դեպք, առողջացել է 451 մարդ

Հայաստանում մարտի 22-ին կատարվել է 3 721 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 801 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 21,5 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 451 մարդ։ Գրանցվել է մահվան 24 դեպք։

Մարտի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 185 020 դեպք, որոնցից 169 172-ն` առողջացած, 3 384-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 602 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 812 076 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 70-րդ տեղը՝ 185 020 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 277 650 դեպքով, Ադրբեջանը 54-րդ տեղում է՝ 246 974 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 3 035 338 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 808 422 դեպքով: