Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են հայկական բանակում մեկնարկած բարեփոխումների ուղղությունները

Մարտի 23-ին կայացել է Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից։

«Դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայկական զինված ուժերում մեկնարկած լայնածավալ բարեփոխումների հիմնական ուղղությունները, հայ-ռուսական ռազմական համագործակցության, մասնավորապես՝ համատեղ զորախմբերի միասնական գործողությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը»,- ասվում է հաղորդագրությունում։

Նախարարությունից տեղեկացնում են նաև, որ հեռախոսազրույցի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել Սյունիքում իրականացվող անվտանգության միջոցառումներին։

Մեկնաբանել