Արմեն Սարգսյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

Ըստ հաղորդագրության՝ նախագահը և վարչապետը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, ներքաղաքական մթնոլորտի բարելավմանը միտված քայլերը, ինչպես նաև անդրադարձել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:

«Կարևորվել է ընտրությունների ազատ և արդար կազմակերպմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացումը, այդ թվում՝ Սահմանադրության և օրենսդրական դաշտի կատարելագործման միջոցով»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել