Հաստատվել է կորոնավիրուսի 1 164 նոր դեպք, առողջացել է 313 մարդ

Հայաստանում մարտի 23-ին կատարվել է 5 330 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 164 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 21,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 313 մարդ։ Գրանցվել է մահվան 14 դեպք։

Մարտի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 186 184 դեպք, որոնցից 169 485-ն` առողջացած, 3 398-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 436 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 817 406 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 70-րդ տեղը՝ 186 184 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 278 628 դեպքով, Ադրբեջանը 54-րդ տեղում է՝ 248 307 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 3 061 520 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 815 712 դեպքով: