Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվեց Արսեն Մկրտչյանը

Ազգային ժողովը մարտի 24-ին Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Արսեն Մկրտչյանին։ Փակ և գաղտնի քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Արմեն Հայկյանցի թեկնածությանը կողմ էր 11, իսկ Արսեն Մկրտչյանի թեկնածությանը՝ 87 պատգամավոր։

Մարտի 4-ին «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտել էր Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունը։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այդ որոշումը պատճառաբանել էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի պահվածքով։ Վարդազարյանը եկել էր խորհրդարան ներկայացնելու Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, մինչդեռ իմքայլականները նրան երեք տասնյակից ավելի հարցեր էին ուղղեել, որոնցից որևէ մեկը չէր առնչվում քննարկվող բուն թեմային, այլ ԲԴԽ նախագահի՝ նոյեմբերի 15-ի հայտարարությանը։

Մեկնաբանել